Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահն իր թեկնածությունը չի առաջադրի երկրորդ ժամկետի համար

Վրաստանի նախագահն իր թեկնածությունը չի առաջադրի երկրորդ ժամկետի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ մտադիր չԷ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ցանկանում եմ հենց ձեզ ասել այն մասին, թե որքան կարեւոր հեռանկարներ եմ մեր երկրի ապագայի համար տեսնում մեր բարեկամների ու գործընկերների հետ միասին, եւ ձեզ հաղորդակից դարձնել այն դիրքորոշմանը, որ ես այլեւս չեմ պլանավորում մասնակցել այդ ընտրություններին»,-ասել Է Մարգվելաշվիլին՝ հանրային դասախոսությամբ հանդես գալով Նախագահական պալատում:
Միջոցառումը տեղի Է ունեցել Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսի մասնակցությամբ:
Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին: Այսօրվա դրությամբ կուսակցությունները կամ նախաձեռնող խմբերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել են նախագահի 35 թեկնածուների, որոնցից երեքն արդեն գրացված են, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]