1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը նախարարության առաջնահերթություններից են

Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումն ու արտահանման շուկաների 
դիվերսիֆիկացումը նախարարության առաջնահերթություններից են

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարարությունը մեծապես կարևորում է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը շատ կարևոր է: Հայաստանում նոր մոտեցումներն այնքան էլ տարածված չեն: Նոր թզուկային սորտերը, կարկտապաշտպան ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգը տարածված չեն»,-ասաց նախարարն ու հավելեց՝  մեխանիզմի վերանայման խնդիր կարող է առաջանալ:

Նախարարն արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան ևս կարևոր համարեց: «Մեր արտադրանքի հիմնական մասը գնում է մի շուկա: Սրանով մենք խոցելի ենք դառնում՝ թեկուզ արտարժույթի փոխարժեքի տատանումներից»,-ասաց նա:

Նախարարի կարծիքով՝ եթե կարողանանք դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները, ապա կկարողանանք մեղմել թեկուզ փոխարժեքի տատանման ռիսկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]