1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ

Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները «կքննարկեն երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, ներառյալ փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»:
«Նաեւ կարծիքներ կփոխանակվեն միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Բանակցությունների արդյունքներով սպասվում Է մի շարք միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]