Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյուղացիական հողերի միացման դեպքում նախարարություն տնտեսություններն ապահովելու է ոռոգման կաթիլային ցանցով

Գյուղացիական հողերի միացման դեպքում նախարարություն տնտեսություններն 
ապահովելու է ոռոգման կաթիլային ցանցով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջնահերթություններից է հողերի մեծացումն ու կոոպերացիայի խթանումը՝ ընդհանուր հողակտորի արդյունավետության բարձրացման նպատակով:  Նախատեսվող ծրագրով հողերի միացման դեպքում նախարարությունը տնտեսությունները կապահովի ոռոգման կաթիլային ցանցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Շուտով սկսելու ենք նոր ծրագիր՝ կապված ոռոգելի  գյուղատնտեսության հետ: Եթե հողերը միացնեն, ապա մենք կապահովենք ոռոգման կաթիլային ցանցով: Դրանց գրավչությունը միայն այն չէ, որ օգտագործվող ջրի ծավալը կպակասի, այլ նաև կավելանա  բերքատվությունը, կբարձրանա բերքի որակը, ջուրը կհասնի բույսին, ոչ թե մոլախոտին: Խոշորացումը հնարավորություն կտա վերականգնել ցանքաշրջանառությունը»,-ասաց նախարարը:

Նրա հավաստմամբ՝ այսօր Հայաստանում միջին հողատարածքը,  ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, 1.42 հեկտար չափս ունի: Կողք կողքի գտնվող փոքր հողատարածքներում աճեցնում են տարբեր մշակաբույսեր, օրինակ՝  մի տեղ ցորեն է, մյուսում՝ վարունգ, երրորդում՝ ծիրան, խաղող: Մեծ հողակտորի արդյունավետությունը դրանով էականորեն նվազում է: Այդ դեպքում ոռոգման հարցում են նաև խնդիրներ առաջանում, տարբեր են լինում ոռոգման և գյուղտեխնիկայի պահանջները: Արդյունքում նախարարության համար շատ կարևոր է հողերի խոշորացումը` պահպանելով սեփականության իրավունքը: Անհրաժեշտ է, որ հողատերերը միավորեն իրենց հողերը, որպեսզի բարձրանա ընդհանուր հողակտորի արդյունավետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]