Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցությունը գյուղնախարարության հիմնական առաջնահերթություններից է

Փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցությունը 
գյուղնախարարության հիմնական առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հիմնական առաջնահերթություններից է փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցություն տրամադրելը: Գյուղացիական արտադրանքի զգալի մասը տալիս են հենց փոքր ու միջին տնտեսությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Մեր հիմնական առաջնահերթությունն է աջակցությունը փոքր և միջին գյուղատնտեսական արտադրություններին: Սակայն մենք չենք խոսում գյուղատնտեսությանը տրամադրվող սոցիալական աջակցության մասին: Պետական աջակցությունն ուղղված է լինելու սոցիալական գյուղատնտեսությունից անցումը եկամտաբեր գյուղատնտեսության, արդյունավետության և եկամտաբերության բարձրացմանը»,-ասաց նախարարը:

Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ արդյունավետության բարձրացման արդյունքում գների էական անկում չլինի, գոնե գյուղատնտեսությամբ զբաղվելու եկամտաբերությունը կբարձրանա: Հենց դա էլ նախարարության հիմնական գործառույթն է:

Նախարարի հավաստմամբ՝ գյուղատնտեսական արտադրանքի էական մասը տալիս են փոքր տնային կամ գյուղացիական տնտեսությունները, որոնք ունեն, օրինակ, փոքր այգի, 1-3 հեկտար վարելահող, 1-5 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

Գյուղատնտեսությունը տալիս է Հայաստանի ներքին համախառն արտադրանքի 15 տոկոսը: Եթե հաշվի առնենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, ապա այդ թիվը կլինի 25 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում աշխատում է 350 000 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]