Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին

Փաշինյանը Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել նախագահ 
Սոորոնբայ Ժեենբեկովին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն նախագահ,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջև արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանը՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործող այլ միավորումների շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]