Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երիտասարդ կնոջ սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

Երիտասարդ կնոջ սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջ սպանության դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 17։35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ բռնության հետքերով, կտրած-ծակած վնասվածքներով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը. տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1990 թվականի ծնված կնոջ դի՝ մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, մատնահետքեր, երկու դանակ, որոնցից մեկի վրա հայտնաբերվել է արնանման նյութի հետք:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ շրջանի քննչական բաժնում նույն օրը՝ օգոստոսի 30-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Աբովյան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1980 թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]