1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփն սպառնացել Է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից

Թրամփն սպառնացել Է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող Է քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը: «Եթե նրանք (ԱՀԿ-ն) դեպի լավը չգնան, ես դուրս կգամ ԱՀԿ-ից»,- հայտարարել Է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ նախագահը քանիցս դժգոհություն Է հայտնել կազմակերպության աշխատանքից, որը, նրա կարծիքով, ոտնահարում Է ամերիկյան շահերը:
Թրամփը նաեւ «ոչ բավականաչափ լավ» Է համարել Եվրամիության կողմից ավելի վաղ ընդունված որոշումն ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերի չեղարկման մասին՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված՝ պողպատի եւ ալյումինի սակագների փոխարեն:
«Դա ոչ բակավանաչափ լավ որոշում Է»,- ասել Է նախագահը: «Նրանց գնորդները սովորել են գնել իրենց, այլ ոչ թե մեր ավտոմեքենաները», պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]