1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

#ԿինոՇաբթի. «Ամուսնացնել չամուսնացածին»-ը և 2 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Ամուսնացնել չամուսնացածին»-ը և 2 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Օգոստոսի 30-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմեր:

«Ամուսնացնել չամուսնացածին»

Ամուրի Ֆրենկը և գայթակղիչ Լինդսին հրավիրվում են նույն հարսանիքին: Տարօրինակն այն է, որ նրանք ամենուր միասին են`ինքնաթիռում, տաքսիում, հարևան սենյակներում և սեղանի մոտ: Թվում է, թե ինչ-որ մեկի խելացի ծրագիրն է նրանց սիրո ցանցերի մեջ գցել, և վերջապես ամուսնացնել չամուսնացածին:

Ռեժիսոր՝ Վիկտոր Լևին, դերերում՝ Կիանու Ռիվզ, Վայնոնա Ռայդեր և այլք:

«Կենդանիների մոլորակը»

Ծաղրածու աշխատող դերասանը հայտնվում է անելանելի իրավիճակում։ Նրա մայրը առողջական խնդիրների պատճառով հայտնվում է հիվանդանոցում, իսկ նա անգամ մեկ դրամ չունի իր գրպանում։ Անսպասելիորեն նրան տրվում է ամեն ինչ փոխելու հնարավորություն։ Նա ստանում է խորհրդավոր մի նավ գնալու հրավեր, որտեղ հավաքվում են աշխարհի բոլոր մարդիկ ու խաղում են մահացու վտանգավոր և ազարտային խաղեր։ Այժմ նա ունի ընդամենը մեկ գիշեր, որի ընթացքում կարող է կամ շատ հարստանալ, կամ էլ սպանվել:

Ռեժիսոր՝ Հան Յան, դերերում՝ Մայքլ Դուգլաս, Լի Իֆեն, Չժոու Դունյույ և այլք:

«Փրկվածները»

Ապոկալիպսիսից հետո, երբ երկրի բնակչության մի մասը ոչնչացված էր, հայտնվում են նրանք։ Նրանց անվանում էին Փրկվածները։ Ոչ ոք չգիտի՝ նրանք կենդանի են, թե մեռած, այս աշխարհից են, թե՝ ոչ։ Սակայն հիմա սա նրանց աշխարհն է։ Այստեղ նրանք որսորդ են, իսկ մարդիկ՝ որս։

Ռեժիսոր՝ Մատյո Տուրի, դերերում՝ Բրիտանի Էշվորթ, Խավիեր Բոտետ, Ջեյ Բենեդիկտ և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]