Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանը համոզված է՝ «Գայանե» բալետը թույլ լինելու դեպքում չէր հայտնվի Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում

Արմեն Գրիգորյանը համոզված է՝ «Գայանե» բալետը թույլ լինելու դեպքում չէր հայտնվի 
Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը համոզված է՝ «Գայանե» բալետն ամեն տեղ իսկապես ողջունել են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կարծիք հայտնեց օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մի քանի լրատվամիջոցներ ներկայացրել են, թե Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացված «Գայանե» բալետը թույլ է եղել: Եթե այն իսկապես թույլ լիներ, թատրոնի դռան մոտ անգամ չէին թողնի: Մեծ թատրոնի գլխավոր տնօրենը նույնիսկ ասել է, որ «Գայանե» բալետը հայկական բալետային աշխարհում բրենդային ներկայացում է»,- ասաց Արմեն Գրիգորյանն ու հավելեց՝ մինչ այդ Մեծ թատրոնի գլխավոր տնօրենը եղել է Հայաստանում և տեսել այդ ներկայացումը:

Որպես ասվածի ապացույց՝ Գրիգորյանը ներկայացրեց մի շարք ռուսական լրատվամիջոցներ, որտեղ ներկայացումը շատ դրական արձագանք է գտել:

Նրա պնդմամբ՝ ներկայացման տոմսերը վերջին մեկ շաբաթում շատ պահանջված են եղել: Մարդիկ հերթ են կանգնել, բայց տոմսերն արդեն վաճառված են եղել: ««Գայանե» բալետն իսկապես որակյալ ներկայացում է, որն ամեն տեղ ողջունել են»,- նշեց նա:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի կարծիքով ևս՝ «Գայանե»-ն իսկապես հաջողված է եղել:

Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 24-ին «Գայանե» բալետը ներկայացրել է Մոսկվայի Մեծ թատրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]