Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ Մարդուիրավունքներիպաշտպան Ռուբեն Մելիքյանն օգոստոսի 30-ին հանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ ԳասպարԿարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանն անդրադարձ է կատարել ԱՀ ՄԻՊ ինստիտուտի իրավական կարգավիճակին, կառուցվածքին, գործունեության առաջնահերթություններին, քաղաքացիական հասարակության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը:
Պատվիրակության անդամներին հետաքրքրում էր, թե ինչ մարմինների դեմ են առավելապես դիմումներ հասցեագրվում Պաշտպանին, ինչ շրջանակներում է Պաշտպանը համագործակցում պետական մարմինների հետ, գործնականում ինչ եղանակներով է իրագործվում իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված ՄԻՊ գործունեությունը:
Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Արցախ կատարած այցի համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը Արցախի և եվրոպական կառույցների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում