Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սասուն Խաչատրյանը լիահույս է մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտելու հարցում

Սասուն Խաչատրյանը լիահույս է մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտելու 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լիահույս է, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է: «Ամեն ինչ արվում է և արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետը:

ՀՔԾ պետը նաև ընդգծեց, որ մարտի 1-ի գործով քրեական գործերը միավորված են և քննվում են մեկ վարույթում:  «Սահմանադրական կարգի տապալման քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին և քննվում են մեկ միասնական վարույթում»,- նշեց Սասուն Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]