Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օպերային թատրոնն առաջին անգամ իր խաղացանկում ներկայացնելու է Մասնեի «Մանոն»-ը

Օպերային թատրոնն առաջին անգամ իր խաղացանկում ներկայացնելու է Մասնեի «Մանոն»-ը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ֆրանկոֆոնիայի օրերին առաջին անգամ ներկայացնելու է Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան ֆրանսերենով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը:

«Հոկտեմբերին պետք է մասնակցենք Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին: Հոկտեմբերի 6-ին, 8-ին և 10-ին առաջին անգամ կներկայացնենք Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Բավականին բարդ, բայց շատ գեղեցիկ և հետաքրքիր բեմադրություն է»,-ասաց Սարգսյանը:

Նրա գնահատմամբ՝ վերջին 10-11 ամսում օպերային թատրոնի աշխատանքն աննախադեպ ակտիվացել է: Սեպտեմբերից սկսած իրականացրել են 7 խոշոր ծրագրեր: Պատրաստել են չորս նոր օպերային ներկայացումներ՝ Չուխաջյանի «Կարինե»-ն, Մասնեի «Մանոն»-ը, Բիզեի «Կարմեն»-ը և Մոցարտի «Կախարդական սրինգ»-ը:

«Մեզ  համար շատ հետաքրքրիր է նաև, որ Կոնստանտին Օրբելյանն արտերկրից ևս հրավիրում է  տարբեր մասնագետների՝ ռեժիսորների, դերուսույցների, մենակատարների, դիրիժորների»,-նշեց գլխավոր խմբավարը:

Ստեղծագործական իմաստով թատրոնի անձնակազմը բավարարված է իր աշխատանքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]