Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումներ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը կհամալրվի նոր 
սարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2018թ. փետրվարի 16-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցն ընդգրկված էր գործադիրի օգոստոսի 30-ի նիստի՝ չքննարկվող հարցերի թվում և միանգամից արժանացավ հավանության:

Նկատի ունենալով կենտրոնի հնագիտական ֆոնդում պեղումների արդյունքում կուտակված հսկայական քանակի պատմամշակութային արժեքների վերականգնման հրատապությունը և ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու համար նյութաբանական հետազոտությունների անհրաժեշտությունը՝ նախարարությունն առաջարկել է ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված JICA դրամաշնորհի շրջանակում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]