Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել Է Սիրիայի վերականգնման հարցերը

Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել Է Սիրիայի վերականգնման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել Է Սիրիայի հումանիտար իրադրությունը, ներառյալ արաբական այդ հանրապետության վերականգնման հարցերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում, որը կայացել Է դեսպանի խնդրանքով, քննարկվել Է «մերձավորարեւելյան ակտուալ պրոբլեմատիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի իրադրության հումանիտար ասպեկտների եւ երկրի հետհակամարտային վերականգնման գործում բազմադավան սիրիացի ժողովրդին արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու խնդիրների վրա», նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]