Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սիրում եմ իմ հայրենիքը և դեռևս շատ անելիքներ ունեմ». Օսիպյանը հերքում է հրաժարական տալու և Հայաստանից մեկնելու լուրերը

«Սիրում եմ իմ հայրենիքը և դեռևս շատ անելիքներ ունեմ». Օսիպյանը հերքում է հրաժարական տալու և Հայաստանից մեկնելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերքում է հրաժարական տալու և Հայաստանից հեռանալու մասին լուրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օսիպյանը խորհուրդ տվեց իր հեռանալու մասին լուրեր տարածողներից հետաքրքրվել, թե որտեղից նրանք ունեն նման տեղեկություններ:  «Ես սիրում եմ իմ հայրենիքը և դեռևս շատ անելիքներ ունեմ: Հակառակը, տեղեկացված եմ, որ մեր շատ հայրենակիցներ ուզում են վերադառնալ Հայաստան, ինչո՞ւ ես պետք է գնամ»,- ասաց Օսիպյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվել, ըստ որոնց՝ Օսիպյանը պատրաստվում է հոկտեմբերին հրաժարական տալ Ոստիկանության պետի պաշտոնից և տեղափոխվել բնակության Եվրոպա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]