1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախաքննության գաղտնիքը հանելու ընթացակարգ չկա. Սասուն Խաչատրյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին

Նախաքննության գաղտնիքը հանելու ընթացակարգ չկա. Սասուն Խաչատրյանն 
արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն արձագանքել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին մարտի 1-ի քրեական գործով նախաքննության գաղտնիությունը հանելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե բացահայտվի նախաքննության գաղտնիությունն ամբողջ ծավալով: Կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինին, եթե այս ամենը գաղտնազերծվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյանը հստակեցրեց, որ այդ գաղտնիությունը վերաբերվում է միայն նախաքննության փուլին: «Դատաքննության փուլում, դատարանում գործը քննվում է  դռնբաց, եթե այն  չի պարունակում պետական գաղտնիք, ինչի հիմքով երբ դատաքննությունը կարող է որոշակի չափով սահմանափակվել: Իսկ նախաքննության գաղտնիությունը ելնում է և գործի շահերից, և գործով անցնող անձանց շահերից, այդ պատճառով ես չեմ կարծում, որ իրատեսական է նման պահանջ ներկայացնել»,- եզրափակեց ՀՔԾ պետը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ «մարտի 1-ի քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն»: ՀՀ երկրորդ նախագահը կոչ էր անում հանել նախաքննության գաղտնիքը, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ամբողջ ծավալով ներկայացնել նախաքննության ընթացքը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]