Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում գեղասահքի  պատանիների «Գրան Պրի»-ին կմասնակցեն 41 երկրների 220 մարզիկներ  

Երևանում գեղասահքի  պատանիների «Գրան Պրի»-ին կմասնակցեն 41 երկրների 220 
մարզիկներ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2018 թվականի հոկտեմբերի 8-14-ը կայանալիք գեղասահքի պատանիների «Գրան պրի» աշխարհի գավաթի խաղարկության ապահովման նպատակով Կառավարությունը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրեց 13 մլն 360 հազար դրամ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Գեղասահքի միջազգային միությունը (ISU) 2018 թվականի ապրիլի 17-ի գրությամբ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային տեղեկացրել է, որ ISU-ի խորհրդի անդամների կողմից հաստատել է գեղասահքի պատանիների «Գրան Պրի» աշխարհի գավաթի խաղարկության անցկացումը Երևանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-14-ը: Համաձայն ISU-ի գրության՝ նշված միջոցառման անցկացումն ապահովելու նպատակով «Գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը կտրամադրվի 100 հազար ԱՄՆ դոլար՝ մասնակիցների կեցության և վարձատրության համար:

Գեղասահքի  պատանիների «Գրան Պրի» աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են 41 երկրի 220 մարզիկ, 40 մրցավար, 50 մարզիչ և գեղասահքի միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը: Հայաստանի Հանրապետությունը հոգում է բոլոր մարզիկների սննդի, տրանսպորտի և սահադաշտի վարձակալության ծախսերը, իսկ մասնակիցների գիշերավարձը հոգում է Գեղասահքի միջազգային ֆեդերացիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]