Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրազդանում ստեղծվում է նոր ազատ տնտեսական գոտի. նախատեսվում է ներգրավվել 200 շահագործող կազմակերպություն

Հրազդանում ստեղծվում է նոր ազատ տնտեսական գոտի. նախատեսվում է ներգրավվել 
200 շահագործող կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Հրազդանում կստեղծվի ազատ տնտեսական նոր գոտի, որի կազմակերպիչ է ճանաչվել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն: ԱՏԳ-ն կգործի Գործարանային, 1 հասցեում գտնվող տարածքում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է մինչև 2043 թվականը այդ տարածքում ներգրավել 200 շահագործողի, ընդ որում, մինչև 2021 թվականը՝ 50 շահագործողի: «Ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլարի, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ լինելու է ԱՏԳ-ի երկու հիմնական տարածք. մեկը Հրազդանում 4,3 հա չափով, մյուսը՝ գրասենյակային տարածք՝ Երեւանում: «Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն՝ կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում ու սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին:

Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր և տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում ու խթանել կայուն տնտեսական զարգացումը:

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը սահմանվել է 25 տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]