Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանն Ալբանիայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ  

Հայաստանն Ալբանիայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի 
ռեժիմ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

Նախագծի նպատակն է ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ալբանիայի Հանրապետության հետ և նպաստել այդ երկրի քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին:

Ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: «Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- ասված է հիմնավորման մեջ:

Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին:

Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետևաբար ՀՀ կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]