1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չինաստանը Հայաստանին է նվիրաբերում շտապ օգնության 200 նոր ավտոմեքենա. ողջ պահանջարկը կբավարարվի

Չինաստանը Հայաստանին է նվիրաբերում շտապ օգնության 200 նոր ավտոմեքենա. ողջ 
պահանջարկը կբավարարվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ՀՀ կառավարությանը անհատույց նվիրաբերում է 200 շտապ օգնության ռեանիմոբիլնեը, շտապ օգնության գծային մեքենաներ, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

«Նախագծով նախատեսվում է շտապ օգնության մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերել Երևանում և մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու նպատակով: Սրանով ամբողջությամբ բավարարվում է Հայաստանում առկա ամբողջ պահանջարկը, և շտապ օգնության կանչերի մերժման խնդիր չենք ունենալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Նրա խոսքով՝ մարզերում ևս ունենալու ենք ռեանիմոբիլներ, որոնցով կկարողանան միանգամ հիվանդներին տեղափոխել Երևան: Նշված 200 ավտոմեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, որոնցից 10-ը պահվում են որպես ռեզերվային:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց չինական կողմին կարևոր և անհրաժեշտ աջակցության համար: «Այս օգնությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը: Համոզված եմ, որ այդ հարաբերություններն առաջիկայում էականորեն կզարգանան և նոր մակարդակի կբարձրանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]