Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 1-ին Վրաստանում կմեկնարկեն Agile Spirit 2018 բազմազգ հրամանատարաշտաբային վարժանքները

Սեպտեմբերի 1-ին Վրաստանում կմեկնարկեն Agile Spirit 2018 բազմազգ 
հրամանատարաշտաբային վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը տեղի կունենան «Ճարպիկ ոգի» (Agile Spirit 2018) բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Բազմազգ զինավարժանքները տեղի կունենան Սենակի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան) Վրաստանի զինված ուժերի երկրորդ հետեւակային բրիգադի տարածքում: Դրանք կանցկացվեն ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների զորակազմի եվրոպական հրամանատարության եւ Վրաստանի զինված ուժերի ղեկավարությամբ: Ընթացիկ տարում զորավարժություններին, բացի Վրաստանից, կմասնակցեն աշխարհի եւս ինը երկրների՝ ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Զեխիայի եւ Էստոնիայի զինվորականներ, մինչդեռ 2017 թվականի սեպտեմբերին զորավարժություններին մասնակցել Էր յոթ երկիր:

Զորավարժությունները տեղի կունենան JCATS/MTWS համակարգչային սիմուլյատիվ համակարգերի միջոցով՝ առանց անձնակազմի ներգրավման: Ինչպես նշում Է Sputnik-ը, «Ճարպիկ ոգին», որը 2011 թվականից անցկացվում Է ամեն տարի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]