Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակեդոնիայի ազգային թիմը հրապարակել է Հայաստանի ընտրանու դեմ խաղի հայտացուցակը  

Մակեդոնիայի ազգային թիմը հրապարակել է Հայաստանի ընտրանու դեմ խաղի 
հայտացուցակը

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային թիմը հրապարակել է Հայաստանի հավաքականի հետ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք խաղի հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստների: Դրանք են՝ դարպասապահներ․ Ստոլե Դիմիտրիեւսկի («Խիմնաստիկ», Իսպանիա), Դավիդ Միտով («Նորչիպինգ», Շվեդիա), պաշտպաններ․ Ստեֆան Ռիստովսկի («Սպորտինգ», Պորտուգալիա), Վիսար Մուսլիու («Շկենդիյա»), Էգզոն Բեյտուլայի («Շկենդիյա»), Կիրե Ռիստեւսկի («Վաշաշ», Հունգարիա), Դարկո Վելկովսկի («Ռիեկա», Խորվաթիա), Միտե Ցիկարսկի («Ջիանինա», Հունաստան), կիսապաշտպաններ․ Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լեւանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Բոբան Նիկոլով («ՄՕԼ Վիդի», Հունգարիա), Էզգիան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Էլիֆ Ելմաս («Ֆեներբահչե», Թուրքիա), հարձակվողներ․ Գորան Պանդեւ («Ջենոա», Իտալիա), Իլյա Նեստորովսկի («Պալերմո», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Իվան Տրիչկովսկի («ԱԵԿ Լարնակա», Կիպրոս):

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի առաջին խաղում սեպտեմբերի 6-ին Երևանում կմրցի Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին, արտագնա խաղում, Մակեդոնիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]