Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրթության և գիտության նախարարությունը դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է մշակել

Կրթության և գիտության նախարարությունը դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև 
է մշակել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է մշակել, ինչի արդյունքում՝ թերբեռնված դպրոցները կունենան ֆինանսական բարելավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով դպրոցների տնօրենների կողմից բյուջետային միջոցների  խնայողությունների տնօրինման հարցին՝ նախարարը նշեց, որ իրենք ինքնուրույն կարող են տնօրինել դրանք՝ եղած կարգավորումների սահմաններում:

«Դպրոցի տնօրենները կարող են ինքնուրույն որոշել իրենց հաստիքացուցակները, սակայն, դրանք պետք է այնպես կազմեն, որպեսզի տարվա վերջում խնդիրներ չլինեն»,- նկատեց Արայիկ Հարությունյանը։ 

Նա նշեց, որ 2017 թվականին, երբ ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ մշտապես բախվել է մի խնդրի. դպրոցների տնօրեններն ասել են, որ գումար ունեն, սակայն քաղաքապետարանը չի թողնում դրանք ծախսել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]