Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խամենեին սպառնացել Է, որ Իրանը դուրս կգա միջուկային գործարքից

Խամենեին սպառնացել Է, որ Իրանը դուրս կգա միջուկային գործարքից

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին օգոստոսի 29-ին հայտարարել Է միջուկային գործարքից հնարավոր դուրս գալու մասին այն դեպքում, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջուկային գործարքը նպատակ չԷ, այլ միջոց: Եթե այն չհամապատասխանի ազգային շահերին, ապա մենք դրանից դուրս կգանք»,-ասված Է Խամենեիի հայտարարության մեջ, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում: Նա նշել Է, որ գործարքը պահպանելու համար «եվրոպացիները պետք Է հասկանան Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը»: «Ես չեմ առարկում Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն չարժե ամեն ինչում հույսը նրա վրա դնել»,-հավելել Է Իրանի առաջնորդը: Թեհրանն ակնկալում Է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից եվրոպական երկրները կփոխհատուցեն այն վնասը, որը Թեհրանը կրում Է համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]