Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի Հանրապետության հետ Եվրախորհրդարանի համագործակցությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ցուցադրելով Արցախի մեկուսացումը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը։

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծելով Արցախի միջազգային ճանաչումն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի վրա։

Անդրադառնալով հանրապետությունում պետականաշինության գործընթացին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը անկախ պետականության ամրապնդմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցերի կարևորությունն Արցախի Հանրապետության և եվրոպական կառույցների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։

 Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայ Դատի» Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը և «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]