Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի Ազգային ժողովում ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին

Արցախի Ազգային ժողովում ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին 
Զոնեբորնին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

 Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման կազմով այցելությունները թույլ են տալու ընդլայնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների շարքերը և նաև նոր հնարավորություններ են ստեղծելու, որպեսզի Արցախի մասին թե Եվրախորհրդարանում, թե իրենց ներկայացրած քաղաքական խմբերում ավելի տեղեկացված լինեն ու ավելի ճիշտ պատկերացում ունենան՝ Արցախում ապրող մարդկանց ցանկությունների մասին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն ընդգծել է եվրոպական կառույցների հետ  ինստիտուցիոնալ հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Զոնեբորնը նշել է, որ իրենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են և այդ առումով պատրաստ են աջակցել Արցախի ժողովրդին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, Եվրախորհրդարանի պատգամավորն իր գործընկերների հետ հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:

Բացելով հանդիպումը՝ բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ նորաստեղծ այս համագործակցությունը  երկարատև և արդյունավետ կլինի:

Հանդիպման ընթացքում եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են Արցախում արտաքին վտանգի պայմաններում ներքին հարցերի լուծման տարբերակների և արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել են Արցախում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]