Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լույս» դաշինքը 111 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ

«Լույս» դաշինքը 111 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած «Լույս» դաշինքն իր 111 հոգանոց ցուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ է բերել դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ընտրություններին մասնակցելու ենք հաղթական տրամադրվածությամբ, որովհետև իմ ձեռքում գտնվում է ցուցակ, որտեղ ներառված են քաղաքացիներ, մասնագետներ, ովքեր կարող են լուծել Երևան քաղաքի խնդիրները: Մեր թեկնածու պարոն Զեյնալյանն անցել է այնպիսի ճանապարհ, որը քաղաքական գործիչների համար եզակի է ՀՀ-ում: Ունի այն գիտելիքներն ու հմտությունները, որով կկարողանա քաղաքում կուտակված խնդիրները լուծել ու ստանձնել քաղաքային տնտեսության այդ մեծ բեռը»,- նշեց Խաժակյանը:

Դավիթ Խաժակյանի խոսքով` իրենք հետաքրքիր մրցակցություն են սպասում: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, Խաժակյանը նշեց, որ այն գործում է խորհրդարանում, իսկ քաղաքապետարանում ձևաչափը կպահպանվի մինչև նոր ավագանու առաջին նիստը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Լույս»-ի ցուցակը կգլխավորի ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարն է Դավիթ Խաժակյանը, 3-րդը` ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը, ժամը 18:00-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]