Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

«Ժառանգություն»-ը ԿԸՀ ներկայացրեց ընտրությունների գրանցման փաստաթղթերը


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների գրանցման փաթեթը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 29-ին փաթեթը ԿԸՀ է բերել կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք քաղաքացիների դատին ենք ներկայացնելու ոչ միայն մեր ծրագիրը, այլև` մեր կուսակցության անցած ուղին: Մենք բաց ճակատով ենք նայում քաղաքացիներին: «ժառանգությունն» այն սակավաթիվ քաղաքական կուսակցություններից էր, որ չտրվեց իշխանության գայթակղություններին»,- ասաց Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` իրենք հիմնական մրցակից չունեն, բայց նրանց շարքում բարեկամներ ունեն:

«Մրցակիցների մեջ կան մի քանիսը, որոնց բարեկամ-մրցակից ենք համարում: Դրանք այն ուժերն են, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այս օրվա համար: Օրինակ` Հայկ Մարությանը»,- նշեց կուսակցության նախագահը:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» 49-հոգիանոց ցուցակը կգլխավորի կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երկրորդ համարը կլինի` կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Ժպտա» կարգախոսով:

ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը ժամը 18:00-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ