1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գորիսի սոցիալական գործակալության աշխատակցի կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Գորիսի սոցիալական գործակալության աշխատակցի կողմից նպաստառուներից 
ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տեղ գյուղի մի բնակիչ 2018 թ. ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ իրենք 2013-2018 թթ. հաշվառված են եղել որպես անապահով ընտանիք՝ յուրաքանչյուր ամիս ստանալով սոցիալական աջակցության նպաստ: Սակայն  ամենամյա նպաստը ձևակերպելու համար գործակալության աշխատակցին են տվել յուրաքանչյուր տարվա երկու ամսվա գումարը:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ սոցիալական աջակցության Գորիսի տարածքային գործակալության՝ նշված բնակավայրն սպասարկող առաջատար մասնագետը տվյալ բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ սոցիալական անապահովության նպաստի գործը կազմելու, ապա շարունակաբար նրա համար սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու դիմաց 2013-2017 թթ. անձամբ պահանջել և նրանից տարեկան ստացել է ապօրինի վարձատրություն:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից հետաքննության մարմնին տրվել է ցուցում՝ հարուցել քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկել քննիչին»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]