Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտասահմանյան ընկերությունները շուրջ 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել

Արտասահմանյան ընկերությունները շուրջ 200 մեգավատ հզորությամբ 
հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ հողմային կայանների կառուցման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին  պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հողմակայանների ոլորտում բավականին մեծ աշխատաքներ արդեն իսկ կատարվել էին և շարունակվում են կատարվել, մասնավորապես` քամու ուժի չափման, տեղանքների ուսումնասիրություններ:

Նախարարը հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից երկու խոշոր ընկերություններ և մեկական ընկերություններ Չեխիայից ու Իսպանիայից  Հայաստանի Հանրապետությունում շուրջ 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել:

«Սրանք շատ կարևոր էլեկտրաէներգիայի աղբյուրներ են, որոնց համար պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս ուղղությունները նույնպես զարգանան»,- ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]