Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Պուտինը հայտարարեց կենսաթոշակային բարենորոգման նախագիծը մեղմացնելու մասին

Պուտինը հայտարարեց կենսաթոշակային բարենորոգման նախագիծը մեղմացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ կենսաթոշակային բարենորոգման նախագիծը կսրբագրվի. մասնավորապես, կանանց համար կենսաթոշակային տարիքը կբարձրացնեն ոչ թե մինչեւ 63 տարեկան, ինչպես սկզբնապես պլանավորվել Էր, այլ մինչեւ 60 տարեկան: Այս հայտարարությունը նա արել Է իր հեռուստաուղերձում, որի սղագրությունը զետեղված Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի դրանից, Պուտինն առաջարկել Է սահմանել նախակենսաթոշակային տարիք հասկացությունը՝ հինգ տարի մինչեւ թոշակի գնալը: Նախակենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար նա հանձնարարել Է մշակել որակավորման բարձրացման հատուկ ծրագիր:
Նախագահը նաեւ կոչ Է արել կենսաթոշակների նշանակման գործող պայմանները պահպանել Հյուսիսի բնիկ փոքրաթիվ ժողովուրդների համար:
Սկզբնապես առաջին ընթերցմամբ Դումայի կողմից հավանության արժանացած օրինագծի պարամետրերն այսպիսին Էին. կանանց համար կենսաթոշակային տարիքը պետք Է 55-ից աճեր մինչեւ 63, տղամարդկանց համար՝ 60-ից մինչեւ 65 տարի: Երկրորդ ընթերցումը պլանավորված Է սեպտեմբերին:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ