Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում ու Արցախում

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում ու Արցախում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է նաև Արցախում ու Սյունիքի մարզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:

«Oգոստոսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում 3 բալ և Հայաստանի Հանրապետության Կապան, Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]