Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները

ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՊՆ  վարչական համալիրում նախօրեից մեկնարկած հավաք-պարապմունքի ընթացքում այսօր դասախոսությունով հանդես են եկել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման  վարչության պետ, գ/մ Գենադի Տավարածյանը, նույն վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Առուստամյանն ու վարչության ավագ սպա, գնդապետ Արթուր Զախրաբեկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին   ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանախոսներն անդրադարձել են  պետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերին, այդ գործընթացը կարգավորող օրենքներին և սահմանադրության համապատասխան կետերին, ինչպես նաև ներկայացրել են  պետական միասնական կառավարման համակարգի՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման հիմնադրույթները: Անդրադարձ  է կատարվել ժամանակակից պատերազմների բնույթին և  ռազմական գործողությունների վարման եղանակներին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]