Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վահագն Հարությունյանը կգլխավորի ՖԻՄԱ բասկետբոլային ակումբը

Վահագն Հարությունյանը կգլխավորի ՖԻՄԱ բասկետբոլային ակումբը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՄԱ բասկետբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:

ՖԻՄԱ-ն կգլխավորի Վահագն Հարությունյանը: «Բասկետբոլի Հայաստանի առաջնության A լիգան կարծես առաջախաղացում է ապրում, այդ իսկ պատճառով համաձայնեցի գլխավորել ՖԻՄԱ բասկետբոլային ակումբը` այս կերպ իմ ներդրումն ունենալով մրցաշարի զարգացմանը: Մենք խնդիր ունեն բասկետբոլի առաջնությունը կայացած լիգա դարձնելու հարցում: Այսօր բասկետբոլային աշխարհի առաջնային խնդիրը լիգայի կայացումն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության A լիգայի թիմերի ցանկում փոփոխություններ կան: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ինժեներ»-ը: Այս թիմի փոխարեն երկու նոր թիմեր կմրցեն չեմպիոնության համար. մեկնարկող առաջնությանը կմասնակցեն «Էրեբունի» և «Արագած» թիմերը, որոնք կներկայացնեն մայրաքաղաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]