Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեռլինում Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ է կայացել

Բեռլինում Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ է կայացել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ին Բեռլինի Մենդելսոնի անվան համերգասրահում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին, որը համատեղ կազմակերպվել էր ԳԴՀ-ում Հայաստանի և Իռլանդիայի դեսպանությունների կողմից, Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության նախագահ Թոմաս Լաքմանը և դեսպան Աշոտ Սմբատյանը:

Երաժշտական կատարումներով հանդես է եկել գերմանաբնակ հայ անվանի դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: Հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

Համերգի ավարտին առաջին անգամ կատարվել է Սոնա Թալյանի «Անձրևի կաթիլներ» ստեղծագործությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԳԴՀ կառավարության հասարակական և գիտական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]