Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մերկելը դատապարտել Է Հեմնիցում տեղի ունեցած անկարգությունները

Մերկելը դատապարտել Է Հեմնիցում տեղի ունեցած անկարգությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաքսոնիայի Հեմնից քաղաքի իրադարձությունները տեղ չունեն իրավական պետության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Նախ՝ լույս կիրակի գիշերը մարդ Է զոհվել, կասկածյալները ձերբակալված են: Դա ահավոր իրադարձություն Է, եւ ես ցավակցություն եմ հայտնում զոհվածի հարազատներին»,-ասել Է նա:
«Երկրորդ՝ այն, ինչ մենք տեսանք դրանից հետո, տեղ չունի իրավական պետության մեջ: Մենք տեսանք վիդեոկադրեր, որոնք հալածանք ու ատելություն են ցուցադրում փողոցներում,-նշել Է Մերկելը:-Դա ոչ մի ընդհանուր բան չունի մեր իրավական պետության հետ, մենք կարող ենք դա մեկ անգամ եւս ընդգծել»:
Կանցլերի խոսքով՝ Սաքսոնիայի ոստիկանությունը «ամեն ինչ արել Է՝ Էլ ավելի մեծ բռնությունը կանխելու համար»:
«Կարեւոր եմ համարում, որ ներքին գործերի նախարարն այսօր պարզորոշ հասկանալ տվեց, որ եթե Սաքսոնիային լրացուցիչ օգնություն պահպանջվի կարգուկանոն հաստատելու համար, ապա պետությունը պատրաստ Է աջակցել Սաքսոնիային»,-հայտարարել Է Մերկելը:
Լույս օգոստոսի 26-ի գիշերը Հեմնիցում դանակով հասցված վերքերից մահացել Է տեղի մի բնակիչ: Հետաքննության տվյալներով՝ հանցագործությունը կատարել են Սիրիայից ու Իրաքից երկու միգրանտներ, որոնք ավելի ուշ ձերբակալվել են: Եվս երկու մարդ վերքեր են ստացել: Սպանությունից հետո Հեմնիցի կենտրոնում հանցավորության դեմ բողոքի ակցիայի Է հավաքվել շուրջ 800 մարդ, այդ թվում՝ ծայրահեղ աջեր: Ակցիան վերաճել Է անկարգությունների, որոնց հետեւանքով կան տասնյակ տուժածներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]