Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն ընտրվելու դեպքում վարելու 
է կադրային շատ ճիշտ քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին և ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Միքայել Մանուկյանը որպես հմուտ ղեկավար իրեն դրսևորել է լավագույնս: Եվ մեր խորին  համոզմամբ՝ քաղաքը հմուտ ղեկավարման կարիք ունի: Նա տիրապետում է Երևանի վիճակին: Քաղաքապետն առաջին հերթին պետք է քաղաքը 10 մատի նման ճանաչի, իմանա, թե որտեղ ինչ խնդիրներ կան: Նա նաև պետք է գտնի լավագույն կադրեր, որոնք այդ գործի գիտակներն են»,-ասաց Ռուստամյանը:

Նրա կարծիքով՝ ցանկացած իշխանության ամենակարևոր ցուցանիշն այն է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է վարում: Քաղաքապետը պետք է փնտրի, գտնի լավագույն կադրերին, որոնք կլուծեն քաղաքի բոլոր խնդիրները: «Ես չեմ կասկածում, որ Միքայել Մանուկյանը դա կանի»,-ասաց նա ու հավելեց՝ բոլոր հին կադրերին չպետք է հանել, ովքեր լավ են աշխատել, պետք է մնան իրենց տեղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]