Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցի բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցի 
բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նա շնորհավորել է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նախարարն իր խոսքում գոհունակություն է հայտնել շինարարներին` աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար:

Նոյեմբերյանի ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակներում: Հիմնանորագվել է դպրոցի մեկ մասնաշենքը, իրականացվել են բոլոր 7 մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղված ամրացման աշխատանքներ, բարեկարգվել են  դպրոցի բակը, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակները:

Տեղեկացնենք նաև, որ «Կրթության բարելավում վարկային ծրագրի»շրջանակում այս տարի շահագործման կհնաձնվեն հիմնովին վերակառուցված ևս 4 մարզային ավագ դպրոցներ (Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոց, Արմավիրի մարզի Մեծամոր  քաղաքի թիվ 2 ավագ դպրոց, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոց և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոց):  Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել ավագ դպրոցների կարիքներին. տեխնիկական, բնագիտական և հումանիտար հոսքերի ուսուցման կազմակերպման համար: Հաշվի են առնվել, թե ինչ տիպի դասասենյակներ և սարքավորումներ են անհրաժեշտ դպրոցին` ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ և այլն: Բացի այդ հիմնանորոգման նախագծերում  պահպանվել են ներառական կրթության կազմակերպման պահանջները, այսինքն`  վերակռուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր: Բացի բուն շենքիհիմնանորոգումից, կատարվել է տարածքների բարեկարգում, կառուցվել են մարզական  խաղահրապարակներ,  մարզադահլիճներ:  Հիմնանորոգվող  դպրոցները  ընտրվել  են  ՀՀ ԿԳ նախարարության կողմից մշակված  ևՀամաշխարհային  բանկի կողմից  հաստատված  չափանիշների հիմանվրա,որտեղ  բացի  շենքային պայմանների գնահատականից, հիմք է ընդունվել դպրոցի կառուցման տարեթիվը և աշակերտների քանակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am