Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ առողջապահության նախարարը կհանդիպի ռուս գործընկերոջը  

ՀՀ առողջապահության նախարարը կհանդիպի ռուս գործընկերոջը

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կհանդիպի ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

 «ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման օրակարգում են երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր»,- նշված է հայտարարությունում: 

 Մոսկվա այցի ընթացքում նախատեսված է հանդիպում նաև ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am