Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի հետ. Շարմազանով


ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն  պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն կոնսոլիդացված քաղաքական ուժ է: Մենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը  լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է»,-ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով` Քոչարյանը կզբաղվի քաղաքականությամբ, ավելին՝ նա արդեն իսկ զբաղվում է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ