Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Ջրային կոմիտեի նախագահի վստահեցմամբ` առանց Սևանա լճից լրացուցիչ ջրառի ոռոգելի տարածքների ջրով ապահովման հարցը չի լուծվի


ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վստահեցնում է` առանց Սևանա լճից լրացուցիչ ջրառի ոռոգելի տարածքների ջրով ապահովման հարցն անհնար կլինի լուծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմանը:

«Ինձ համար էլ դժվար էր Սևանից լրացուցիչ ջրառի նախաձեռնող կողմ լինել: Առանց Սևանի, ցավոք, չենք կարող ապահովել ոռոգելի տարածքների ջրով ապահովման հարցը: Հավելյալ ջրառի պահանջարկը չի ձևավորվել մեկ օրում: Այն բնակլիմայական պայմանների թելադրանքն է: Սկսած հուլիսից Ջրային կոմիտեի նախաձեռնության ոռոգման համակարգը անցել է խնայողության խստագույն ռեժիմի: Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, մենք նվազեցրել ենք մինչև 40 մլն խմ-ի»,-ասաց Գաբայանը:

Նրա հավաստմամբ` միջտնտեսային և ներտնտեսային ցանցերում կա 43 տոկոսի կորուստ: Պլանավորում են նվազեցնել այդ դեֆիցիտը: Միջոցառումներ են իրականացնում պոմպակայանները նախատեսվածից ավելի աշխատեցնելու պայմաններում 43, 7 մլն-ով կրճատել այդ դեֆիցիտը: Հավելյալ դեֆիցիտը մեղմելու համար խնդրվում է Սևանից մինչ 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվություն:

                                                                                

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ