Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան կժամանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը

Հայաստան կժամանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր 
քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը

«Այցի շրջանակում վերջինս մասնակցելու է նաև Երևանում կայանալիք ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ համաժողովին», - ասաց Նաղդալյանը: 

Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում գրեթե բոլոր միջոցառումները տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվով, և թարգմանություն չի ապահովվելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]