Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մելանյա Թրամփը կարմիր կաղնի Է տնկել Սպիտակ տան բացատում

Մելանյա Թրամփը կարմիր կաղնի Է տնկել Սպիտակ տան բացատում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն օգոստոսի 27-ին մասնակցել Է Սպիտակ տան հարավային բացատում ծառատնկման արարողությանը: Տնկին կարմիր կաղնին Էր, որը բնորոշ Է Միացյալ Նահանգների հյուսիսարեւելյան շրջանների եւ Կանադայի հարավի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահներն ու առաջին տիկնայք ավանդաբար ծառեր են տնկում Սպիտակ տան բացատներում: Կոնկրետ այդ ծառն Էյզենհաուերի կաղնու տնկին Է, որն աճում Է (Ժակլին) Քենեդիի պարտեզի մոտ»,- ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Արարողությանն առաջին տիկնոջ հետ ներկա Էր Մերի Ջին Էյզենհաուերը՝ ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի թոռնուհին: Նախագահը 1959 թվականին տնկել Էր հենց այն կաղնին, որից այժմ տնկի Է վերցվել: Կարմիր կաղնին կարող Է հասնել 25 մետր բարձրության: Այն հաճախ Է հանդիպում Հյուսիսային Ամերիկայի արեւելյան մասի գետերի ափերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]