Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Հայ-ռուսական կինոֆոնդը ստեղծման փուլում է. Մակունց


ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը ստեղծում է հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակում կնկարահանվեն համատեղ ֆիլմեր, ինչպես նաև կապահովվի դրանց արտահանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

«Այն դեռևս չի ստեղծվել, այլ ստեղծման փուլում է: Ռուսաստանի Դաշնություն այցի ժամանակ հանդիպել եմ տեղի մշակույթի նախարարին և քննարկել համատեղ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր»,- տեղեկացրեց Մակունցը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ստեղծվի հայ-ռուսական կինոֆոնդ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ