1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեկնարկել են «Շանթ-2018» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները

Մեկնարկել են «Շանթ-2018» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց 5-օրյա հավաք-պարապմունքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաք-պարապմունքի նպատակն է ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-ից 13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։

Ողջունելով առաջիկա զորավարժությանը ներգրավված կառույցների ղեկավարներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զորավարժության գերակա նպատակը, այն է՝ խաղաղ դրությունից պատերազմականի անցնելու պայմաններում պետության միասնական կառավարման համակարգի ներդաշնակ աշխատանքի ապահովումը։

Նախարար Տոնոյանը կարևորել է հավաք-պարապմունքի անցկացումը պետության խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջացել փորձարկելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ և օպերատիվ աշխատանքը: 

Օրվա առաջին կեսին դասախոսություններով հանդես են եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 

Կարևորելով «Շանթ-2018» զորավարժության անցկացումը պետության պաշտպանության անցման ընթացքում պետական համակարգի գործունեության փորձարկման առումով,  Արմեն Գրիգորյանը հավաք-պարապմունքի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ-ում պաշտպանական քաղաքականութան ոլորտը կարգավորող փաստաթղթերը, անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին և դրանց դիմագրավելու ուղիներին: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ Անվտանգության խորհուրդը իրականացնում է երկիրը խաղաղ դրությունից ռազմականի բերելու գործընթացը կարգավորող համապարփակ փաստաթղթի մշակումը։

ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ հավաք-պարապմունքի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Արտգործնախարարի տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու անխուսափելիությունը։

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի դասախոսության թեման էր «ՀՀ ԶՈՒ և տնտեսության անհետաձգելի կարիքների ֆինանսավորման համար պետական բյուջեի եկամուտների վերաբաշխման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը»:

ՀՀ ֆինանսների նախարարը անդրադարձ է կատարել այն հիմնական քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ֆինանսերի կառավարման բնագավառում երկրում ռազմական դրություն հայտարարելու դեպքում՝ պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով հանրային ֆինանսները մոբիլիզացնելու, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրելու և անխուսափելի ռազմական գործողությունների պարագայում ՊՆ կարիքների գնահատման, անհրաժեշտ ռեսուրսների պահանջի և դրա բավարարման աղբյուրների վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]