Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի 
մարզերի դպրոցների պատասխանատուների հետ

 ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների  շրջանակում շարունակվում են  ՀՀ   կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելություններըՕգոստոսի 25-ին  նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ  է անցկացրել  Վայոց Ձորի և Սյունիքի   մարզերի  դպրոցների  պատասխանատուների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարը  ներկայացրել է 2018-2019  ուսումնական տարվա  հիմնական ուղերձներն  ու փոփոխությունները, հստակեցրել   կրթության ոլորտում    նախարարության որդեգրած   սկզբունքային  մոտեցումներըշեշտելովոր համակարգի  ապաքաղաքականացումը  և կրթության որակի բարձրացումն առաջնային խնդիրներ են:  Հանդիպումների  ընթացքում քննարկվել են ինչպես կրթության ոլորտի ընդհանուր, այնպես էլ  Վայոց Ձորի և Սյունիքի մարզի առանձնահատկություններով պայմանավորված  հարցեր

Նկատի ունենալովոր երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներորոնք հիմնականում  սահմանամերձ համայնքներում են  գտնվումնախարար  Արայիկ Հարությունյանը շեշտել էոր սահմանամերձ համայնքներում դպրոցների  օպտիմալացում կամ փակումչի լինելու. «Մենք փոքր դպրոցների  զարգացման համար հեռանկարային ենք  համարում համայնքային կենտրոնի վերածվելու մոդելը Դպրոցում  կարող են կենտրոնացվել մի  քանի գործառույթներ նախակրթարանդպրոց,գրադարան մշակութային կենտրոն Սահմանամերձ գյուղում դպրոցը  բնակավայրի պահպանման  հիմնական նախապայմանն էսա կառավարության համարքաղաքական դիրքորոշում է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Պատասխանելով տնօրենների հարցերիննախարարը նաև տեղեկացրել է որ վերանայվում է   դպրոցների ֆինանսավորման  բանաձևը ևըստ այդմաշակերտների թվից բացիկիրառվելու է նաև գործակիցըստ դասարանների թվի:   Անդրադառնալով  ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը Արայիկ Հարությունյանը նշել էոր հարցը քննարկվում է 2019 թվականի  բյուջետային հայտի  մշակման  համատեքստում:

Խորհրդակցությունների ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ավարտական  դասարաններում միասնական ընթացակարգով ավարտական  քննությունների կազմակերպմանմանկավարժների դրույքաչափերի ու տարակարգերի  վերաբերյալինչպես նաև  հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]