1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփն արգելել Է գովաբանական հայտարարություն հրապարակել Մակքեյնի հիշատակին

Թրամփն արգելել Է գովաբանական հայտարարություն հրապարակել Մակքեյնի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տան վարչակազմին արգելել Է պաշտոնական հայտարարություն հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Washington Post թերթը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլի պատրաստած փաստաթղթում առաջարկվում Էր հիշել սենատորի մարտական վաստակի մասին եւ նրան ներկայացնել որպես պատերազմի հերոս: Իսկ Թրամփը որոշել Է սահմանափակվել Twitter-ում հակիրճ ցավակցությամբ:
Սանդերսը հրարաժարվել Է պարզաբանել Թրամփի դիրքորոշումը: Հրատարակության լրագրողները կարծում են, որ նախագահի դեմարշի պատճառը դարձել Է Մակքեյնի կողմից Սպիտակ տան ներկայիս տիրոջ քաղաքականության քննադատությունը: Մասնավորապես, քաղաքական գործիչների միջեւ փորձաքար Է դարձել առողջապահության բարենորոգությունը, որի դեմ հանդես Էր գալիս Մակքեյնը:
Ընտրաշավի ժամանակ Թրամփը ծաղրել Է Մակքեյնին, որը վեց տարի անցկացրել Է վիետնամական գերության մեջ: Ապագա նախագահը հայտարարել Է. «Նա պատերազմի հերոս Է եղել, որովհետեւ նրան գերի են վերցրել: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր գերի չեն ընկել»: Հետագայում Թրամփը ներողություն չի խնդրել սենատորից, բայց այնուամենայնիվ սկսել Է նրան պատերազմի հերոս անվանել:
Օգոստոսի 26-ին Մակքեյնի ընտանիքը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել Է չմասնակցել հուղարկավորությանը, այլ սահմանափակվել սոսկ հրաժեշտի ճառով:
Ուղեղի քաղցկեղից մահացած քաղաքական գործիչը մեկ տարվա ընթացքում պլանավորել Է սեփական հուղարկավորությունը, արարողությանը Թրամփի բացակայությունը պարտադիր պայման Է եղել:
Մակքեյնը մահացել Է օգոստոսի 26-ին կյանքի 82-րդ տարում: Դրանից երկու օր առաջ սենատորը հրաժարվել Է բուժումից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]