Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. ծառայողական քննություն է նշանակվել

Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. ծառայողական քննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 25-ին Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը դատապարտեց այդ լուսանկարի տարածումը։ Վանեցյանի կարծիքն այս առումով կիսում է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը։

«Այդպիսի լուսանկարների տարածումը դատապարտելի է։ Զանգվածային լրատվության միջոցներն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն ու չտրվեն նման լուսանկարներ հրապարակելու գայթակղությանը»,- ասաց Զեյնալյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]