Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ

Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Չեխիայի վարչապետին` խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից նրա ղեկավարած կառավարության հաստատվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Չեխիայի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումը` վերահաստատելով Հայաստանի շահագրգռվածությունը քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման եւ մարդկային շփումների ակտիվացման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայ-չեխական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացել Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում:

Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Չեխիայի կառավարության` զարգացմանն ու վերափոխմանն ուղղված որոշ ծրագրերում Հայաստանին ընդգրկելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման համատեքստում Չեխիան Հայաստանին կընդգրկի թիրախային երկրների շարքում:

Խոսելով հայ-չեխական տնտեսական կապերի մասին` Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիների ընթացքում այդ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ` միաժամանակ նշելով, որ ներուժը դեռ սպառված չէ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է չեխ գործարարների կողմից ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության փոփոխությունից հետո արդեն իսկ նշանակված է տնտեսական հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահը եւ տարվում են հանձնաժողովի չորրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները:

Ողջունելով հայկական պատվիրակությանը` Չեխիայի վարչապետն անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների կարեւորությանը: Անդրեյ Բաբիշը ներկայացրել է Չեխիայում ներքաղաքական դրությունը, գոհունակությամբ փաստել, որ երկրում արձանագրվում է կայուն տնտեսական աճ:

Չեխիայի վարչապետը տեղեկացրել է, որ Եվրոպական միությունում դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում, առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, ինչպես օրինակ փախստականների խնդիրները

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]